Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերն անընդունելի է համարել՝ նշելով, որ այդ հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով։ Այս մասին Ռայիսին հայտնել է Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Մենք կապ ենք պահպանում երկու կողմերի հետ, և նրանց հետ քննարկել ենք երկխոսության միջոցով վեճերը լուծելու անհրաժեշտությունը», – Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ռայիսին նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածությունն անընդունելի է», և դրա լուծումը համարում է երկխոսությունը։








































