Friday, 17 07 2026
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար

Սիմետրիկ ծուղակից դուրս գալու մարտահրավերը

Ճակատագրական ու ողբերգական այս օրերին վերստին քննարկվում է այն, որ Հայաստանի կառավարող քաղաքական ուժը փչացրեց հարաբերությունը Ռուսաստանի հետ, ընտրեց արևմտյան կուրս և դրա հետևանքով մենք ստացանք ողբերգական իրադարձություններ, Ռուսաստանը ոչ միայն չպաշտպանեց մեզ, այլ նաև գործարքի գնաց հակառակորդի հետ: Այս թեմային գուցե չարժեր անդրադառնալ, եթե այն չարտահայտեր ըստ էության մի «ունիվերսալ» մտածողական բանաձև, որն է՝ մեր հանդեպ ձևավորվող վերաբերմունքի արդարացում, ինչպիսին էլ այն լինի: Օրինակ, եթե Արևմուտքը անտարբեր է մեր հետ կատարվողի հանդեպ, դրան անդրադառնում է միայն խոսքով, իսկ իրականում լուռ աջակցությամբ հետևում, թե ինչպես է Ադրբեջանը նախ խեղդում Արցախը շրջափակումով, իսկ հետո հարձակվում ռազմական ուժով, դա այն պատճառով է, որ մենք ռուսների դաշնակից ենք, ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ:

Նույն կերպ մենք արդարացնում ենք դաշնակից համարվող ռուսական կողմի քայլերը: Թե Ռուսաստանը, թե Արևմուտքը գործում են, գործել են, գործելու են ըստ իրենց շահերի, անկախ, թե ինչ կառավարություն կլինի Հայաստանում: Իհարկե, լինում են ասպեկտներ, կապված ղեկավարների միջև անձնական հարաբերությունների հետ, այլ նրբերանգների, սակայն ընդհանուր առմամբ կա պարզ աքսիոմատիկ իրավիճակ՝ բոլորը գործել ու գործելու են ըստ իրենց շահի, և, այն պահանջելու դեպքում աշխատելու են Հայաստանի կառավարության հետ,, հակառակ պարագայում՝ ամեն կերպ փորձելու են ստեղծել իրավիճակ, երբ չաշխատելու պատասխանատվությունը կմնա Հայաստանի կառավարության վրա: Սա իհարկե փոքր ինչ պարզեցված գնահատական և բացատրություն է, բայց դա համարժեք է այն պարզունակությանը, որ ծավալվում է այդօրինակ խոսակցություններով:

Ռուսաստանի քաղաքականության և Հայաստանի պետական շահերի հակոտնյա «փոխհարաբերությունը» ունի շատ ավելի խորը պատմություն, քան 2018-ը:  այդ առնչությամբ խնդիրները սկսել են դեռևս 2004-05 թվականներից, դեռևս Ռոբերտ Քոչարյանի հետ: Նաև այդ խնդիրների համատեքստում է, որ Ռուսաստանը 2007-08 թվականների համար աջակցել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրին՝ ինչի մասին կարծիքս արտահայտել եմ բազմիցս, այլ Սերժ Սարգսյանի: Նրա նախագահության շրջանում էլ ավելի խորացրին հայ-ռուսական ճգնաժամը: Ռուսական մեդիաներում հրապարակումները սկսել են դեռ այդ շրջանից: Ճգնաժամի խորացման տրամաբանությունն էր նաև, որ Ռուսաստանը փակեց վարչապետի պաշտոնը Կարեն Կարապետյանին թողնելու Սերժ Սարգսյանի ճանապարհը, որովհետև շատ բարդ էր լինելու Կարեն Կարապետյան վարչապետի պայմաններում գործի դնել հայ-ռուսական հարաբերության ճգնաժամ «ալիբին», հասկանալի պատճառով: Ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերության ճգնաժամը բխել է առաջին հերթին հենց Ռուսաստանի շահից: Ռուսաստանը իր ներսում հետելցինյան իշխանության հարցը լուծելուց հետո անցավ կովկասյան հստակ մշակված ռազմավարության, որտեղ նպատակային ուղղություն Ադրբեջանն էր: Ռուսաստանն ինքը լավ պատկերացնոում էր, թե իր քաղաքականությունը ինչ իրավիճակների է բերելու Հայաստանի հանդեպ: Կամ, պետք է փոխվեր քաղաքականությունը, կամ պետք է աշխատանք կատարվեր Ռուսաստանի «ալիբիի» ուղղությամբ:

Իսկ դրա համար որպես կարևոր հենք՝ պետք էր հակառուսականության շոշափելի բաղադրիչ, որն էլ քայլ առ քայլ ծավալվեց անցնող գրեթե երկու տասնամյակի ընթացքում: Եվ խնդիրն այն է, որ հայ հանրությունն ու հասարակական-քաղաքական օրգանիզմը այդ ընթացքում որևէ կերպ չփորձեց խորամուխ լինել տեղի ունեցողի մեջ և հասկանալ, թե ինչ է պետք անել սիմետրիկ վարքագծի ծուղակում չհայտնվելու համար: 2018-ից հետո բնականաբար գնաց ճգնաժամի խորացման նոր, արդեն վճռորոշ ալիքը: Հայաստանը ցավոք սրտի չի գտել և չի գտնում այդ «բանաձևի» դեմ արդյունավետ պայքարի մեթոդաբանությունը, մնալով սիմետրիկության «ծիրում»: Իսկ դա ինքնին արդեն ավելի լայն խնդրի դրսևորում է: Խնդրի, որ վերաբերում է արտաքին քաղաքական իրողությունների և աշխարհաքաղաքական գնահատման հայկական կարողություններին և հմտություններին, հայկական նշաձողերին: Ինչ՝ հակա կամ մետ նշաձողերով մենք հարաբերվում ենք արտաքին միջավայրի հետ, կառուցում մեր հարաբերությունը, նույն այդ նշաձողերով էլ մեզ հետ հարաբերվում են արտաքին դերակատարները, ընդ որում սիրահոժար, որովհետև հարաբերության այդ ելակետերը Հայաստանը զրկում են գործուն, տարողունակ ու բովանդակային սուբյեկտայնության ներուժից: Իսկ մնացյալն արդեն որոշում են նրանք՝ ըստ իրենց շահերի ու ռազմավարության, որում Հայաստանը դիտվում է լոկ միջոց:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում