Friday, 17 07 2026
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Ռուսական մանդատի պերճանքն ու թշվառությունը

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 19-ին Ջանյաթաղ գյուղում գնդակոծվել է ռուս խաղաղապահների մեքենան՝ դիտարկումից վերադառնալիս, ինչի հետեւանքով զոհվել են մեքենայում եղած զինծառայողները: Հայտնում են, որ ռուսական կողմն ադրբեջանական կողմի հետ քննություն է իրականացնում հանգամանքները պարզելու համար:

Ըստ ամենայնի, կպարզեն այնքան, որքան պարզեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի Երասխում՝ Նախիջեւանի դիրքերից ռուսական ուղղաթիռի խոցման հանգամանքները: Այս անգամ Ադրբեջանը կարծես նույնիսկ ներողություն չի խնդրել Ռուսաստանից, որ սպանել է ռուս խաղաղապահների: Հետաքրքիր է, թե ի՞նչ կասի այդ առնչությամբ Մարիա Վլադիմիրովնա Զախարովան, որը հայտարարում էր, թե ռուսական ակնկալում է, որ երկու կողմերը կապահովեն ռուս խաղաղապահների անվտանգությունը: Իրականում, ռուս խաղաղապահները զոհվել են, որովհետեւ նրանց անվտանգությունն Արցախում չի ապահովել Ռուսաստանը: Եվ Ռուսաստանն իր խաղաղապահների անվտանգությունը չի ապահովել, որովհետեւ չի ապահովել Արցախի հայերի անվտանգությունը, Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը ապավինելով ռուսական խաղաղապահ մանդատին, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո վերադարձավ Արցախ և վիրավոր, խոցված, ծանր տրամադրությամբ, բայց սկսեց կառուցել որոշակի նոր կյանք, վերքերը բուժելու և սեփական հողում ապրելու հույսով:

Բայց, պարզվեց, որ ռուսական խաղաղապահ մանդատը այլ բան չէ, քան պարզապես ռուսական կայսրության ներկայիս պերճանքի ու թշվառության մի փուչիկ: Եվ խաղաղապահ զինվորը, որի վրա էր Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունը, որ դրվել էր ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարի ստորագրությամբ, «բացահայտվելով» իբրև անկարող, ինքնին դարձավ անպաշտպան: Երբ Ադրբեջանը տեսնում է, որ կարողանում է խաղաղապահի ներկայության վրա թքած ունենալով սպանել Արցախի բնակչին, կամ գրավել բնակավայրեր, բարձրունքներ, արգելափակել Լաչինի միջանցքը, որովհետեւ կարողանում է պայմանավորվել եւ գործարք կնքել այդ զինվորի գերագույն գլխավոր հրամանատարության հետ, ապա համոզվում է, որ հարկ եղած դեպքում կարող է սպանել նաեւ այդ զինվորին, հետո ամեն ինչ կհարթվի նոր գործարքով:

Եթե որեւէ ոտնձգություն կատարվի խաղաղապահների նկատմամբ, ապա Հյուսիսային Օսիայի դեպքը ցույց տվեց, թե ինչ կլինի հետո, 2020 թվականի նոյեմբերին խրոխտ հայտարարում էր ՌԴ նախագահ Պուտինը: Արցախում ռուս խաղաղապահների սպանությամբ Բաքուն ի ցույց է դնում Պուտինի խոսքի արժեքը, դժբախտաբար, նաև Արցախի հայության կյանքերի հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում