Պետք է մեր առջև հարց դնենք՝ արժանի՞ ենք պետություն ունենալուն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը։
Սանասարյանի խոսքով՝ Փաշինյանը կարծես հպարտանում էր, որ Պուտինը ասել է՝ մեր մեջ ամեն ինչ նորմալ է. «Միջազգային հանրությունը կմտածի մեր մասին, երբ տեսնի, որ մենք մտածում ենք մեր մասին։ Այս ճակատամարտերը, որ մենք պարտվել ենք՝ վերջը չեն։ Հասան նրան, որ Երևանի ընտրություններին մասնակցեց 28 տոկոսը, ընտրություններով էլ հղում չպետք է անեն։
Ընտրությունները արդեն պատմություն են, քայլեր պետք է անել, վախենալով ապրելը ում է պետք։ Մի կապիտուլյացիա ստորագրեց Փաշինյանը, մյուսը շուտով կստորագրի դաշնակցությունը։ Ովքեր Փաշինյանին ասում էին՝ կապիտուլյացիա ստորագրեցիր, հիմա իրենք կստորագրեն իրական կապիտուլյացիան»։









































