Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոյի ընկերակցությամբ կայացած մամլո ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե որ փուլում են գտնվում Իրանի և միջազգային հանրության միջև ընթացող բանակցությունները, հայտարարել է. «Իրանի ազգային անվտանգության քարտուղար Սայիդ Ջալիլին օրեր առաջ մի նամակ է հղել Քեթրին Էշթոնին, որում Իրանի համաձայնությունն է հայտնել միջուկային նախագծի շուրջ նոր բանակցություններ սկսելու մասին: Իրանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ընդհանուր խնդիրների շուրջ բանակցել այլ երկրների հետ»։
Reuters գործակալությունը, վկայակոչելով Էշթոնի խոսնակներից մեկի խոսքերը, հաստատել է, որ ԵՄ-ը ստացել է Իրանի նամակը, և այն ուշադրությամբ քննարկվում է Էշթոնի կողմից:









































