Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով 047 97 90 46 հեռախոսահամարին»,-նշել է նա:









































