Thursday, 16 07 2026
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա

Գռեհիկ ու մանիպուլյատիվ քարոզչություն․ ինչպես է Մոսկվան փորձում կոծկել ԼՂ-ում Բաքվի ագրեսիայի դեմ իր հանցավոր անգործությունը

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց Արցախում «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ» սկսելու մասին՝ «ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով». ադրբեջանական կողմը նաև հայտարարել էր, թե գործողությունների մասին նախապես տեղեկացրել է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ու Աղդամում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին։

Ավելի ուշ, Արցախի պաշտպանության բանակը հաստատեց, որ նույն օրը՝ կեսօրից հետո, ադրբեջանական զինուժը շփման գծի ամբողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել։

ԶԼՄ-ներն ու համացանցը ողողված են քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորումը փաստող տեսանյութերով․ Արցախի տեղեկատվական շտաբն արդեն հայտնել է ժամը 19։00-ի դրությամբ խաղաղ բնակչության՝ այդ թվում նաև երեխաների շրջանում զոհերի և վիրավորների մասին։

Ռուս խաղաղապահները, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունների, որևէ գործողություն չեն ձեռնարկել Արցախում քաղաքացիական բնակչությանն ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու համար։ Ավելին, ռուսական կողմը գռեհիկ և սպառնալից քարոզչության միջոցով լծվել է իր ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը, փաստացի՝ հանցավոր անգործությունը քողարկելու գործին։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ի մի է բերել ռուսական պաշտոնական, փորձագիտական-քարոզչական շրջանակների հայտարարությունները՝ Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ։

«Նախապե՞ս», թե՞ «րոպեներ առաջ»․ երբ է Մոսկվան իմացել Բաքվի գործողությունների մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Տելեգրամի իր ալիքում անդրադառնալով «ԶԼՄ-ներում տարածվող» տեղեկատվությանը, հերքել է, թե ռուսական կողմը նախապես տեղեկացված է եղել ադրբեջանական ագրեսիայի մասին։

Ուշագրավ է, սակայն, որ հենց պաշտոնական Բաքուն է Զախարովայի կողմից հերքվող տեղեկության աղբյուրը և ոչ թե ԶԼՄ-ները․ չնայած Ադրբեջանի ՊՆ-ն հստակ հայտարարել էր, որ գործողությունների մասին հայտնել են ռուս խաղաղապահներին, Զախարովան, առանց պաշտոնական Բաքվին հղում անելու, հերքում է հաղորդագրությունը տարածած ԶԼՄ-ներին։

Հատկանշական է նաև, որ Զախարովան, այնուամենայնիվ, հաստատում է, որ նախապես տեղեկացվել են գործողության մասին՝ միայն թե դրա մեկնարկից «մի քանի րոպե առաջ»։ Զախարովան իր ճեպազրույցի ընթացքում հաստատել է նաև, որ Բաքուն Մոսկվայի հետ կապի մեջ է և «տեղեկատվություն է տրամադրում գործողության իրականացման մասին»։

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ «չի կարող հաստատել, որ ռուսական կողմը նախապես տեղեկացվել է»։

ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին է կոչ անում»
Սեպտեմբերի 19-ի ճեպազրույցի ընթացքում Մարիա Զախարովան օգտագործում է պաշտոնական Բաքվի բառապաշարն Արցախի դեմ ագրեսիայի մասին խոսելիս։

Նա, մասնավորապես, նշում է, թե «տեղեկություններ կան ադրբեջանական զինված ուժերի կողմից տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններ սկսելու և, ինչպես Բաքուն է հայտարարում, տեղի հայկական զինված կազմավորումների պատասխան գործողությունների մասին»։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը «հակամարտող կողմերին է կոչ անում դադարեցնել արյունահեղությունը»։

Զախարովայի՝ Բաքվի քարոզչական թեզերը կրկնող այս հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում»:

Միևնույն ժամանակ, Բաքվի ու Զախարովայի կողմից «տեղի հայկական զինված կազմավորումներ» բնորոշվող ուժերն Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն են։

Պրահայի հայտարարությունը և ՆԱՏՕ-ն՝ անգործության պատրվակ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան Արցախում ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ևս մեկ խնդրահարույց գրառում է արել Տելեգրամի իր ալիքում․ նա, մասնավորապես, ռուս խաղաղապահների անգործությունը պատճառաբանել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ընդունված հայտարարությամբ, որով Հայաստանն ու Ադրբեջանը «հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Ի պատասխան Երևանի՝ ՌԴ-ին ու ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղղված՝ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ կոչին՝ Զախարովան գրել է․ «Իսկ ի՞նչ անել պաշտոնական Երևանի կողմից ԼՂ-ի՝ Ադրբեջանի մաս ճանաչելու հետ»։

Հիշեցնենք, որ այս թեզը պաշտոնական Մոսկվան նախկինում բազմիցս ակտիվորեն շրջանառել է՝ որպես Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու և անվտանգ ու ազատ տեղաշարժն ապահովելու իր պարտավորությունը չկատարելու պատճառաբանություն։

Հատկանշական է, որ Պրահայի հայտարարությունը չի ազատում Ռուսաստանին նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից․ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արցախում փաստացի նոր ստատուս-քվոն արձանագրող փաստաթուղթը կողմերից որևէ մեկը չի չեղարկել կամ նոր ստատուս-քվո ֆիքսող համաձայնություն չի ստորագրվել։

Ավելին, ռուս խաղաղապահները պատշաճ չէին կատարում իրենց պարտավորությունները դեռևս նախքան Պրահայի հայտարարությունը․ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նախկինում ամփոփել է հանրությանը հայտնի տասնյակ միջադեպերը, որոնք խաղաղապահների անգործության ու պարտավորությունների չկատարման ուղիղ հետևանք են։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն էլ պնդել է, թե ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթները։ Հատկանշական է, որ խաղաղապահների գործառույթը նկարագրված է ոչ միայն Նոյեմբերի 9-ի հայտարարության, այլ նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ի ՌԴ նախագահ Պուտինի հրամանագրում, որն ավելի ուշ ընդունվել է ՌԴ պետական դումայի կողմից։

Դրանում, մասնավորապես, նշվում է, որ ԼՂ հակամարտության գոտում տեղակայվում են խաղաղապահներ՝ «խաղաղության ապահովման և հրադադարի ռեժիմի պահպանության նպատակով»։

Փաստացի, խաղաղապահների՝ իրենց գործառույթները կատարելու մասին Կրեմլի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Կրեմլի քարոզչական ռեսուրս «Ռուսաստանն այսօր» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, անդրադառնալով պաշտոնական Երևանի՝ Արցախում ռուս խաղաղապահների պարտավորությունների կատարման կոչին, ակնարկել է, որ Հայաստանը պետք է ՆԱՏՕ-ին դիմի օգնության համար։

«Իսկ ՆԱՏՕ-ն ի՞նչ է, չի՞ պաշտպանում»,- գրել է նա։

Ավելի վաղ, ի թիվս այլ զարգացումների, հայ-ռուսական հարաբերությունների լարվածության առիթ էին դարձել հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Մոսկվան բազմիցս դժգոհել է նաև 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետ հայ-ադրբեջանական սահմաններին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունից։

Սակայն ընդգծենք, որ արևմտյան ռազմաքաղաքական կառույցների ու երկրների հետ գործակցությունը չի ազատում Ռուսաստանին Արցախում ստանձնած իր պարտավորություններից։

«Ռուս խաղաղապահների անվտանգությունն է առաջնահերթ»
ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, պնդելով, թե խաղաղապահներն իրականացնում են իրենց գործառույթները, ընդգծել է, որ ռուսական կողմի համար առաջնահերթ է իրենց զինվորականների անվտանգությունը։

«․․․Առայժմ մենք որևէ տեղեկություն չունենք, որ մեր խաղաղապահների կյանքին սպառնացող ինչ-որ բան է տեղի ունեցել։ Իհարկե, մեզ համար կարևոր առաջնահերթություն է նրանց անվտանգությունը»,- ասել է Պեսկովը։

Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովն էլ պնդել է, թե «քանի դեռ խաղաղապահներին ոչինչ չի սպառնում, նրանք իրավունք չունեն զենք օգտագործելու»։

Այսպիսով, ռուսաստանյան պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակները մանիպուլյատիվ թեզերի միջոցով փորձում են հիմնավորել ռուս խաղաղապահների անգործությունը՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի ագրեսիան ու մյուս ապօրինություններն Արցախի ժողովրդի նկատմամբ՝ միաժամանակ մեղքի ամբողջ բաժինը դնելով Երևանի վրա։

Նանե Մանասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում