70%-ը տագնապ չունեցավ, որ չմասնակցությունը վատ հետևանքներ կունենա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով՝ այս մասնակցության ցածր տոկոսը պետք է մտահոգիչ լինի բոլորի համար․ «Հայկ Մարությանն իր հռետորաբանությամբ հանդես չի եկել հեղափոխական հռետորիկայով: Քարոզարշավի ընթացքում Մարությանը հայտարարել է, որ նախկիններին չի միանա: Մարությանը բացառել է և նախկինների, և ներկաների հետ համագործակցությունը: Հայաստանն այն երկիրն է, որ քաղաքական գործիչները չեն փայլում սկզբունքայնությամբ: Մարությանի վիճակը փակուղային է, եթե կա որևէ ճակատ, որ կարող է կիսել իշխանությունը՝ ՔՊՆ-ն է»: