32 տոկոս հավաքելը խայտառակություն է, ՔՊ-ն նույնիսկ կեղծելու շնորհք չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Կարապետյանցի խոսքով՝ այս իշխանության խաղաքարտն է՝ մարդկանց մոլորության մեջ պահել․ «Ենթադրում եմ, որ ՔՊ-ն մի տոկոս ձայնը կգտնի: Ավագանու նիստերը ցերեկվա ժամերին այլևս եթեր հեռարձակել չի լինի, 18+ է լինելու: Ժողովուրդը ոչխարի հոտ չէ, մարդիկ զզված ու հոգնած այլընտրանք չգտան ու չգնացին քվեարկության: Հասարակությունը հստակ մեսիջ ուղարկեց «ասֆալտ ուտացնելու և բորդյուրներ լպստելու» հռետորաբանությունը չի աշխատում»: