Խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերը ավելացել են նախորդ տարիների համեմատ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՔԱՎԳ ղեկավար Արթուր Սաքունցը:
Սաքունցի խոսքով՝ խաղաղ պայմաններում զինվորների մահերը չի կարող համատեղելի լինել բանակում բարեփոխման հետ․ «Պետական մարմինները պետք է բացատրություն տան՝ զինվորների մահվան հանգեցնելու պատճառները որոնք են: Հանցավոր անգործություն է, ինչ է տեղի ունենում զորամասերում, որևէ մեկը բացատրություն չի տալիս: 44-օրյա պատերազմը մեծ հարված է հասցրել Զինված ուժերին»: