Պատերազմի բնույթը չի փոխվել․ ինտենսիվացել են հեռահար հրթիռային հարվածները, ինչը մատնում է ՌԴ խուճապը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայի Խմելնիցկի մարզի հայ համայնքի ղեկավար Սուրեն Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով՝ ուկրաինական հակահարձակումը շարունակվում է, տեմպը այնքան էլ գոհացնող չէ․ «Չնայած թույլ տեմպով, բայց առաջ է գնում ուկրաինական բանակը»: Անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Կիև այցին, Մանուկյանը նկատեց․ «ՀՀ վարչապետի այցը Կիև երկար սպասված էր և շատ կարևոր»: