Saturday, 18 07 2026
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ

Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը․ IDBank

Ֆինանսական անվտանգությունը մեր օրերում գնալով ավելի ակտուալ է դառնում․ զեղծարարները տարբեր միջոցներ են գտնում խաբեությամբ կորզելու Ձեր գումարները։

Առանձնացրել ենք մի քանի կարևոր խորհուրդ, թե ինչպես պաշտպանվել քարտային զեղծարարություններից։ Սկսենք անվտանգության ամենապարզ միջոցներից

  • փորձեք քարտը երբեք չմոռանալ բանկոմատում, աշխատասեղանին, չդնել հեռախոսի պատյանի հետևի գրպանիկում, որովհետև այդպես շատ հեշտ է այն կորցնել, և շատ մեծ հավանականություն կա, որ ինչ-որ մեկը կհասցնի տիրանալ քարտի վրա պարունակվող ամբողջ տեղեկատվությանն ու օգտագործել Ձեր գումարները։
  • որքան էլ տարօրինակ թվա, ունեցած ողջ գումարը պետք չէ պահել մի քարտի վրա․ ավելի ապահով է հիմնական գումարը պահել բանկային ընթացիկ կամ խնայողական հաշվին՝ միաժամանակ ստանալով եկամուտ կամ օրինակ էլեկտրոնային դրամապանակին՝ հեշտությամբ կատարելով QR վճարումներ՝ ձեռքի տակ ընդհանրապես քարտ չունենալով, այսինքն՝ խուսափելով նաև այն կորցնելու վտանգից։

Ամեն դեպքում, եթե որոշել եք գումարը հենց քարտի վրա պահել, ապա պարզապես հիշեք քարտի անվտանգության մի քանի պարզ կետ․

  • Երբեք, ոչ մի դեպքում, ոչ մի նպատակով և ոչ ոքի մի՛ տրամադրեք Ձեր քարտի CVV/CVC կոդը և PIN-կոդը։ Բացատրության կարիք այստեղ չկա, չէ՞։
  • Պայուսակը, դրամապանակը փոխելիս ուշադիր ստուգե՛ք՝ արդյո՞ք բոլոր քարտերը տեղափոխել եք, արդյո՞ք բոլորը տեղում են։

Դե իսկ եթե, ամեն դեպքում, քարտը կորցրել եք կամ այն գողացել են, ապա անհրաժեշտ է արգելափակել այն որքան հնարավոր է արագ։ IDBank-ի քարտերի դեպքում դա ընդամենը մի քանի վայրկյանի հարց է՝ Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակով։ Պարզապես պետք է հավելվածի «Բանկինգ» բաժնում կամ առցանց հարթակի «Քարտեր» բաժնում ընտրել կորած քարտը, ապա սեղմել «Արգելափակել քարտը»։ Պատրաստ է․ Ձեր քարտն արգելափակված է։ Եթե ավելի ուշ կպարզվի, որ քարտը ոչ թե կորել էր, այլ ապահով վայրում էր, ուղղակի Դուք այն չէիք գտնում, ապա նույն արագությամբ կարող եք ապաարգելափակել այն՝ կրկին Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնից։

Եթե պարզվի, որ քարտն, այնուամենայնիվ կորել էր, ապա անգամ գտնելու դեպքում ճիշտ կլինի վերաթողարկել այն, քանի որ չգիտեք, թե այդ ընթացքում ում են հասանելի դարձել Ձեր քարտային տվյալները և ինչ նպատակով այն կկարողանան օգտագործել։

Կատարե՛ք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, և թող Ձեր քարտն արգելափակելու կարիք երբեք չառաջանա։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում