Պուտինը, որպես ռազմավարական դաշնակից, կարող էր առաջարկ անել Քոչարյանին, Սարգսյանին ու Փաշինյանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Մելիքյանի խոսքով՝ գործ ունենք ՌԴ-ի մարտավարական, քարոզչական քայլերի հետ, որոնք ունեն որոշակի նպատակ․ «ՌԴ-ն գործընթաց է տանում, որ Հայաստանն ու Արցախը տարանջատվեն»: Մելիքյանի կանխատեսմամբ՝ սկսվելու է մի նոր փուլ, որին պետք է պատրաստվել, որը կնշանավորի ՌԴ-Թուրքիա-Իրան նոր իրավիճակով:










































