Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

ՄԱԿ-ը կրճատում է օգնությունն Աֆղանստանին՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հայտարարել է ֆինանսավորման աղետալի պակասի մասին. դա կհանգեցնի Աֆղանստանի միլիոնավոր բնակիչների օգնության կրճատմանը: Այդ մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

«Այս տարվա սեպտեմբերին Պարենի համաշխարհային ծրագիրը ստիպված կլինի պարենային օգնությունից զրկել Աֆղանստանի ևս երկու միլիոն սովյալների: Հետագայում, ֆինանսավորման հսկայական դեֆիցիտի պատճառով, ՊՀԾ-ն կկարողանա հրատապ օգնություն ցուցաբերել ամսական միայն երեք միլիոն աֆղանստանցու, մինչդեռ կարիքավորների ընդհանուր թիվն այս երկրում մոտենում է տասնհինգ միլիոնի», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ֆինանսավորման կրճատումը նշանակում է, որ 1,4 միլիոն հղի կանայք, երիտասարդ մայրեր և նրանց երեխաներ այլևս չեն ստանա հատուկ սնունդ, որը նախատեսված է թերսնումը կանխելու համար:

«Առանց այդ էլ բարձր մակարդակի սովի և թերսնման պայմաններում մենք ստիպված ենք ընտրություն կատարել թերսնվողներին և սովյալներին աջակցելու միջև, որի հետևանքով միլիոնավոր ընտանիքներ ստիպված են ապրուստն ինքնուրույն հայթայթել: Մեզ մոտ մնացած ոչ մեծ ռեսուրսներով մենք ի վիճակի չենք օգնել բոլոր այն մարդկանց, որոնք գտնվում են լիակատար աղքատության շեմին», – հայտարարել է Աֆղանստանում ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչ Սյաո Վեյ Լին։

Ամբողջ աշխարհում կարիքների կտրուկ աճի կապակցությամբ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն կոչ է արել դոնոր երկրների կառավարություններին առաջնահերթություն տալ հումանիտար գործողությունների ֆինանսավորմանը:

Հայտարարությունն արվել է Նյու Յորքում բացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ տարեկան նստաշրջանի նախաշեմին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում