Wednesday, 22 07 2026
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞

Այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին. Արցախի նախագահ

Սեպտեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հատուկ նիստ, որտեղ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1 հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1 հոդվածի համաձայն հատուկ նիստ է հրավիրվել Հանրապետության նախագահի ընտրության հարցով: Այն վարել է ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը: Նա տեղեկացրել է, որ սահմանված կարգով և ժամկետում խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ»,«Արդարություն», «Հայ Հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել Սամվել Սերգեյի Շահրամանյանը:

Ելույթ են ունեցել թեկնածու առաջադրած խմբակցությունների ղեկավարները:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը և նշել է, որ այդ որոշմանն են հանգել թեկնածուի հետ հանդիպումից ու նրա ծրագրին ծանոթանալուց հետո:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը երկրի ղեկավարի համար առանձնացնելով որոշում կայացնելու ընդունակությունը, ազնվությունը,պարկեշտությունն ու պետական համակարգի փորձը՝ նշել է, որ Սամվել Շահրամանյանը այդ հատկանիշների կրողն է:«Դաշնակցությունը կիսում է նրա տեսլականը Արցախի ապագայի վերաբերյալ»,- ասել է Մոսիյանը:

«Մեր խնդիրը պետական համակարգը ամուր պահելն է»,- իր ելույթում ասել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ այս օրերին համախմբվելու բացառիկ հնարավորություն ունենք: Նա կուսակցական ու հատվածային շահերից վեր կանգնելու կոչ է արել:

Հարցադրումներով հանդես են եկել պատգամավորներ Արամայիս Աղաբեկյանն ու Կարեն Հովհաննիսյանը:

Այնուհետև ելույթ է ունեցել նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը:Նա կարևորել է նախագահի ինստիտուտը առկա մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից ու երկրի ղեկավարի հատկանիշներից ընդգծել է իրականության սթափ գնահատումն ու պատրանքներից զերծ մնալը:

Ծրագրային դրույթներից թեկնածուն առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը,օրինականության ու կարգ ու կանոնի հաստատումը: Սամվել Շահրամանյաննանդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Արցախ-Հայաստան հարաբերություններին:

«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:

Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ», -ասել է նախագահի թեկնածուն :

Նա խոսել է պետականության հիմքերը խարխլող քայլերի դեմ անհաշտ պայքար մղելու, Արցախը հայկական պահելու գործում բոլոր ուժերը կոնսոլիդացնելու անհրաժեշտության մասին:

Ելույթից հետո նախագահի թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:

Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ է ունեցել «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը: Նա անդրադարձել է խորհրդարանի երկրորդ ուժի թեկնածու Սամվել Բաբայանի ընտրական իրավունքի իրացման խոչընդոտներին, նշել է, որ իշխանության վերարտադրման գործընթաց է տեսնում ու հայտարարել է, որ «Միասնական հայրենիք»խմբակցությունը քվեարկությանը չմասնակցելու որոշում է կայացրել:

Եզրափակիչ ելութում Սամվել Շահրամանյանը պատգամավորին խղճով ու համոզմունքով քվեարկելու կոչով է դիմել:

Փակ գաղտնի քվեարկությամբ՝ 22 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Սամվել Շահրամանյանը ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ:

Նորընտիր նախագահին շնորհավորել է Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը:Նա ողջունել է այս պատասխանատու շրջանում կայացրած որոշումը ՝այն ճակատագրական որակելով:

Սամվել Շահրամանյանը բոլորին շնորհակալություն է հայտնել և վստահության մթնոլորտում փոխգործակցելու պատրաստակամություն հայտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում