Եգիպտական իշխանությունները հրաժարվել են երկիր մուտք գործելու խստացման իրենց մտադրություններից, հայտնում է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ նախատեսվում էր, որ մյուս շաբաթվանից սահմանն անցնելու համար այն երկրների քաղաքացիները, որոնք նախկինում օգտվել էին մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված կարգից, այժմ պետք է նախօրոք դիմեն արտոնագրի համար:
Կառավարությունն ամբողջ կազմով եկել է այն եզրակացության, որ «տեղի և արտասահմանյան արձագանքներն այս հարցի շուրջ պարզ ազդակ է երկրի զբոսաշրջային ոլորտի բացասական հետևանքների համար»: Այս մասին ասել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Մունիր Ֆահրի Աբդ Ալ-Նուրը: Նոր օրենքները վերաբերում էին այն օտարեկրացիներին, որոնք Եգիպտոս են եկել ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ավստրալիայից, Պարսից ծոցի երկրներից, Լատինական Ամերկայից և Ասիայից: Միևնույն ժամանակ, տուրիստական խմբերին, ինչպես նախկինում է եղել, թույլատրվում էր անցնել վիզան ստանալու հեշտացված կարգ օդանավակայաններում:
Մինչև իշխանափոխությունը և Հոսնի Մուբարաքին գահընկեց անելը երկրի տուրիստական հոսքերի ընդհանուր եկամուտը կազմում էր 13 մլրդ դոլար: 2011թ.-ին երկրում տեղի ունեցած ցնցումների հետևանքով բացասական միտում գրանցվեց: Անգամ հեղափոխությունից մի քանի ամիս հետո իրադրությունը երկրի մայրաքաղաքում լարված է: Իսրայելի դեսպանատան մոտ վերջերս տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 1049 մարդ:









































