Հայ-ֆրանսիական հարաբերությունները առանձնաշնորհյալ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ֆրանսիան այն երկիրն է, որը բարդ իրավիճակում Հայաստանի կողքին է․ «Ֆրանսիական պատվիրակության այցը Հայաստան շատ կարևոր է: Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերված քաղաքական աջակցության դրսևորումներ են, որոնք կառարկայանան»:








































