Եթե նայենք թե ինչքան թուրքական ծագման ապրանք է ներմուծվել Հայաստան, ապա ընդհանուր ապրանքաշրջանառությունը ոչ թե 1 տոկոս է, այլ՝ 2․3: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Աննա Փախլյանը:
Փախլյանի խոսքով՝ հայ-թուրքական առևտրաշրջանառության 10 տոկոսը ուռճացված է․ «Մտահոգությունը, որ Թուրքիան կկլանի ՀՀ տնտեսությունը՝արդարացված է: Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում արտահանման աճի կանխատեսումը արդարացված չէ: Թուրքիայի համար ՀՀ-ն արտահանման շուկայում այնքան էլ գայթակղիչ չէ»:








































