Ռուսաստանը նահանջում է և ոչ թե հարձակվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկին:
Պրեոբրաժենսկիի խոսքով` ՌԴ-ում լուրեր են շրջանառվում նոր մոբիլիզացիայի մասին, որը կլինի այս աշնանը. «ՌԴ-ն չունի բավարար ուժեր ազդելու Հրվ. Կովկասի վրա: Ռուսաստանը կորցրել է Ադրբեջանի վրա ազդեցությունը: Հնարավոր է՝ ՌԴ-ն խոստացել է Ադրբեջանին չխառնվել, եթե շարունակի ճնշումն Հայաստանի և Արցախի նկատմամբ: Կրեմլը Աննա Հակոբյանի այցը դիտարկում է Հայաստանի արտաքին կուրսի փոփոխություն: Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից Պուտինը կդիտարկի որպես անձնական մարտահրավեր»:









































