Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Պատերազմի վտանգը սահմանին. ի՞նչ հանգրվանում է ամերիկյան նախաձեռնությունը

Հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի զինուժի և տեխնիկայի կուտակման և լարվածության աճի մասին Երևանի պաշտոնական ահազանգերի ֆոնին, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Նրանք, հիշեցնեմ, նախ քառօրյա բանակցություն են ունեցել Վաշինգտոնում՝ մայիսի սկզբին, հետո հունիսի վերջին ունեցել են եռօրյա բանակցություն: Այդ ամենից երկու-երեք ամիս անց իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին մոտեցել է ոչ թե խաղաղությանը, այլ փաստացի նոր պատերազմին, համենայն դեպս դատելով այն հայտարարություններից, որ արդեն մի քանի օր է անում է պաշտոնական Երևանը՝ ընդհուպ վարչապետ Փաշինյանի մակարդակով:

Հայաստանն ահազանգում է, որ Ադրբեջանը կուտակումներ է անում սահմանին: Երևանը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել քայլեր և թույլ չտալ պայթյուն: Հարց է առաջանում, թե Վաշինգտոնի նախաձեռնությամբ մայիսին և հունիսին անցկացված, հետպատերազմյան շրջանի համար աննախադեպ ձևաչափերի հանդիպումներից, դրանց հաջորդած բրյուսելյան երկու՝ մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հանդիպումներից հետո ինչու՞ է Հայաստան-Ադրբեջան սահմանի իրավիճակը հասել այդպիսի կրիտիկական կետի: Թե՞ Վաշինգտոնն օրինակ կարող է համաձայն չլինել այդ գնահատականին, համարելով, որ Ադրրբեջանի՝ պատերազմ սկսելու վտանգը մեծ չէ, կամ առնվազն այնքան չէ, որքան ահազանգում է Երևանը: Միաժամանակ, սահմանին լարվածության աճի մասին հայտարարել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը, հայտնելով, թե ավելացնում են դիտակետերը:

Թե՞ նրանք էլ ավելացնում են, կասկածելով Երևանի գնահատականին, որովհետև լարվածության աճի մասին խոսելով, նրանք սակայն չեն խոսել կուտակումների մասին: Հարցերը բնականաբար շատ են, այդ թվում և այն, թե ինչ են խոսել Յուրի Քիմն ու Արարատ Միրզոյանը, և Քիմն ու Բայրամովը: Հատկապես, երբ երկու օր առաջ էլ Ալիևի հետ խոսել էր Քիմի անմիջական ղեկավարը՝ պետքարտուղար Բլինքենը, որը սակայն, մինչ այսօր հեռախոսազրույց չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը սովորաբար տեղի է ունենում՝ այսպես ասած հավասարակշռությունը պահելու համար: Թե՞ Բլինքենը Նիկոլ Փաշինյանին կզանգահարի Քիմի և Միրզոյանի հեռախոսազրույցի արդյունքում: Բոլոր դեպքերում առաջանում է հարց՝ սահմանի իրավիճակի վերաբերյալ Երևանի գնահատականներն ու ահազանգերը խոսում են մայիսից մեկնարկած, ԱՄՆ հովանու ներքո ինտենսիվ դիվանագիտական գործընթացի տապալմա՞ն, դրա եզրին հայտնվելու՞ մասին, թե «ըստ չվացուցակի» ընթացքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում