Saturday, 13 06 2026
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Իրավիճակը Հայաստանում օրհասական է, և քարոզչական դաշտը ոչինչ չի կարող փրկել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն է:

-Ներքաղաքական կյանքում ունենք նոր նախընտրական իրավիճակ և դրան համապատասխան` նոր հնարավորություններ, 3-4 տարվա քաղաքացիական հասարակության ակտիվ պրկումներ: Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ` որակական փոփոխություններ տեսնու՞մ եք:

-Ես չեմ կարծում, որ Հայաստանում կայացել է քաղաքացիական հասարակությունը, և պնդել, թե այն կայացել է, նշանակում է դեմ գնալ ճշմարտությանը և աղավաղել փաստերը: Այս կամ այն խնդրի լուծման ժամանակ հաջողության են հասել անհատները, այլ ոչ թե կառույցները, որոնք ինտսիտուցիոնալ առումով չեն էլ կայացել: Չնայած այն հանգամանքին, որ այդ կառույցների մի զգալի մասի արդյունավետ և անկախ գործունեությունն ապահովելու համար զգալի դրամաշնորհներ են հատկացվել: Ես մի հետազոտություն եմ իրականացրել և այն ավարտում եմ, որի թեման հետևյալն է` «Ամերիկյան գործոնը Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարության աջակցման ծրագրերում»: Ետխորհրդային շրջանում ամերիկյան օգնությունը Հայաստանի ժողովրդավարության կայացման գործում շատ մեծ է: Պատահական ընտրությամբ մի թիվ ներկայացնեմ` միայն 2001թ. ԱՄՆ-ը Հայաստանին է հատկացրել 11 միլիոն դոլար ժողովրդավարության ծրագրերի իրականացման համար, որոնք ներառում են արդյունավետ կառավարումը, քաղաքացիական հասարակության կայացումը, անկախ և թափանցիկ դատական համակարգի կայացումը: Տասը տարի է անցել 2001-ից, որտե՞ղ են այդ ժողովրդավարական հաստատությունները: Մինչդեռ ֆինանսական աջակցությունը ցուցաբերվում էր դրանց կայացման և անկախ գործունեություն ծավալելու համար: Դրան էլ հավելեք եվրոպական կառույցներից ստացած ֆինանսական հատկացումները, և պարզ կդառնա, որ այդ գումարները նպատակին չեն ծառայել, եթե չասեմ`մսխվել են: Ստացվում է այնպես, որ արտաքին ֆինանսական աջակցության ոլորտը ևս վերահսկվում է ՀՀ իշխանությունների կողմից, որոնք ամեն ինչ արել և անում են, որ այդ գումարները չծառայեն նպատակին` վատնելով ժողովրդավարության ներուժը:

-Ինչքանո՞վ կարդարանան իշխանության հույսերը այս նախընտրական փուլում, եթե վերջիններս գնան քարոզչական ճանապարհոց և ոչ բռնությունների ճանապարհով, և արդյ՞ոք հասարակությունը կուլ կտա խայծը:

-Իրավիճակը Հայաստանում օրհասական է, և քարոզչական դաշտը ոչինչ չի կարող փրկել: Հասարակական գիտակցության ուղղորդման բոլոր տեխնոլոգիաները, որոնք կիրառել և կիրառում են իշխանությունն ու ընդդիմությունը, սպառել են իրենց: Մանավանդ որ, տեխնոլոգիաներն արդյունավետ են աշխատում, եթե կեղծիքի վրա չեն հիմնվում և զուգակցվում եմ բովանդակությամբ: Հայաստանյան ներկա տեխնոլոգիաները բովանդակազուրկ են և կառուցվում են ստի, կեղծիքի, խաբեության վրա: Այդպես է վարվում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը:

-Առհասարակ իշխանությունը կարո՞ղ է քարոզչական հնարքներով խնդիր լուծել, եթե նկատի ունենանք, որ հեռուստատեսությունն ընդհանրապես կորցրել է վստահությունը, և այսօր online-ը ավելի վստահելի է հանրության համար:

-Այդ գործոնն անշուշտ առկա է, թեպետ իշխանությունը ևս իր ինտերնետային կայքերն ունի: Պետք է նկատի ունենալ, որ ինտերնետը Հայաստանում թանկ է և հասանելի է բնավ ոչ զանգվածներին: Բացի այդ, երիտասարդությունը ինտերնետով քաղաքական նորություններ չի փնտրում: Երիտասարդության զգալի հատվածի ինտերնետային հետաքրքրությունները չեն առնչվում հասարակական-քաղաքական զարգացումներին: Տարեցներին ևս պետք է դիտել ինտերնետի տիրույթից դուրս: Մնում է միջին սերունդը, որը թեպետ լուրջ է, սակայն մոբիլ չէ, ակտիվ չէ, շատ է երկմտում:

-Ի՞նչն է խանգարում մեր միջին սերնդին լինել ավելի մոբիլ և համարձակ:

-Նախապաշարմունքները, մտածողության կաղապարները, ընկալումների կարծրատիպերը, դանդաղաշարժությունը, մյուս սերունդների հանդեպ անվստահությունը, սեփական անզորությունը հաղթահարելու վախը: Այս բոլորը միասին կամ առանձին-առանձին ետ են պահում միջին սերնդին գործողություններից:

-Մեդիա դաշտում, հասարակական ընկալումներում քաղաքացիական հասարակության հետևյալ դրսևորումները` բանակ, կրպակներ, փողոցային առևտուր, տոնավաճառ, այս բոլորը հետաքրքիր ու նոր երևույթներ են: Արդյոք դրանք փոփոխության հասցնո՞ղ երևույթներ են, թե դրանք էլ այս վիճակը չեն փոխի և անընդունակ կլինեն որակ առաջացնել:

-Հաջողության հասնելու համար պետք է իրավիճակը ճիշտ գնահատել: Դուք մասամբ չափազանցնում ենք: Բողոքի որոշ միջոցառումներ, իհարկե, կան, սակայն ընդդիմության փաստացի բացակայության պայմաններում դրանք ինչպես ծնվում են, այնպես էլ կարող են ավարտվել: Միակ փրկությունն այն է, որ հայ ժողովուրդը որքան էլ վեհերոտ է փոփոխությունների հանդեպ, պահպանողական` հեղափոխության հանդեպ, նույնքան էլ անկանխատեսելի է, երբ նրա նյարդին են դիպչում: Ոչ ոք չգիտե, թե այս ամենն ինչով կարող է ավարտվել, կամ ավելի ճիշտ` ինչից կարող է սկսվել: Եվ ով կարող է առաջնորդել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում