Ավելի քան 100 մարդ կենդանի այրվել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի խիտ բնակեցված շրջաններից մեկում այն բանից հետո, երբ հրդեհ է բռնկվել նավթամուղի վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Տեղի հեռուստաալիքները ցուցադրել են խիստ այրված մարմիններ, ինչպես նաև կմախքներ, որոնք ընկած են հրդեհի վայրում: «Տեսարանն ահավոր է, շատ մարդիկ կենդանի այրվել են»,- հայտարարել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը: «Այնտեղ շատ մարմիններ կան, մենք դեռ չենք կարողացել պարզել զոհվածների թիվը»,- ասել է նա:







































