Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

3․500․572 դրամ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր»-ին

 «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին է նվիրաբերվել 3․500․572 դրամ։ Սա նշանակում է, որ օգոստոս ամսվա ընթացքում Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքերով, երկու ընկերությունների տերմինալներով կատարվել է  3․500․572 հատ վճարում։ 

Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին նաև հաջորդ ամսվա շահառուի անունը։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը կուղղվի «Հայքն աշխարհին» կրթական ծրագրին, որի նպատակն է Արցախի երիտասարդների համար ստեղծել հնարավորություն նախ ստանալ համապատասխան կրթություն, ապա, ապրելով Արցախում, աշխատել առցանց միջազգային կազմակերպություններում՝ հեռավար կարգով։

«Արցախի շրջափակման պայմաններում նման ծրագրերի իրականացումը խիստ կարևոր է։ Մենք փորձում ենք ոչ միայն ապահովել երեխաների և պատանիների զբաղվածությունը կրթական որակյալ ծրագրերի միջոցով, այլ նաև կտրել նրանց իրականությունից և զարգացման հեռանկար ապահովել։ Այսօր հնարավոր է, գոնե շարունակել առցանց կրթությունը և երիտասարդների զորեղացումը, ինչն էլ անում ենք շնորհիվ նաև աջակից կառույցների և կազմակերպությունների։ Այս տեսանկյունից անչափ կարևորում ենք հատկապես «Մի դրամի ուժը» նախաձեռնության մեզ միանալը, քանի որ այսպիսով Իդրամից օգտվող մեր հայրենակիցները նույնպես իրենց ներդրումն են ունենում այս կարևոր առաքելությանը՝ ընդամենը վճարումները Իդրամով կատարելով։ Ձեր կողմից կատարված ամեն վճարում ևս մեկ դրամ է ավելացնելու Արցախում շարունակական կրթությանը և զորեղացմանը։ Անչափ շնորհակալ ենք Իդրամին և ԱյԴի Բանկին «Հայքն աշխարհին» ծրագիրը կարևորելու համար»,- ասում է ծրագրի ղեկավար Մարինա Մալխասյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ծրագրին միանալը պատահական չէ․ «Կրթական նոր տարին մեկնարկել է, և, ցավոք, արցախցի մեր հայրենակիցները ոչ միայն սննդի, օրվա հացի խնդիր ունեն, այլ նաև՝ կրթության։ Բարեգործության միջազգային օրը ուրախ ենք հայտարարել, որ սեպտեմբեր ամսվա մի դրամներն ուղղվելու են  «Հայքն աշխարհին» ծրագրին, որը, չնայած դժվարություններին, արցախցի պատանիների համար նոր հորիզոններ կբացի։  Իսկ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն աջակցել է 25-ից ավելի հիմնադրամների ու ծրագրերի՝ հատկացնելով ավելի քան 138 մլն դրամ», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ պարզապես կատարելով Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքով, առանց մեկ դրամ ավել ծախսելու։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում