Միջազգային հանրության մոտեցումները պարզ են, մնում է հայտնի դառնա Երևանի դիրքորոշումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Արզումանյանի խոսքով՝ մնացել է մի դերակատար, որը չի ուզում փոխել իր դիրքորոշումը․ «Փաշինյանը պետք է փոխի իր մոտեցումը: Դիվանագիտական նվաճումները ոչ թե իշխանության աշխատանքն է, այլ հանրության: Սփյուռքի, արցախահայության կայուն դիմակայության արդյունքում ենք հասել դիվանագիտական հաջողության:Աշխարհը հասկանում է՝ ինչ է տեղի ունենում, բայց Հայաստանը չի համարձակվում խոսել: ՀՀ իշխանությունը հրապարակային վախենում է ասել, որ սա ռուս-թուրքական դաշինքի կազմակերպածն է: Հայաստանը չի համարձակվում հայտարարել, որ բլոկադան կազմակերպել է ՌԴ-ն»:







































