Երբ ռուսները խոսում են ռուսաց լեզվի բարելավման մասին, պետք է հասկանալ «փորացավը»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Մելիքյանի խոսքով՝ ռուսաց լեզուն կարելի է պրոպագանդել, բայց Մոսկվան նեոգաղութային քաղաքականություն է վարում․ «Լեզուն, իհարկե, պետք է սովորել, բայց պետք չէ մեր երկիրը ենթարկել էքսպանսիայի: Եթե Մոսկվան մտահոգված է իր երկրից արտագաղթածներով, թող մտածի իր երկիրը բարելավելու մասին»:









































