Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաստատել է, որ նա հաջորդ շաբաթ մտադիր է այցելել Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Sabah պարբերականը:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան և հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – պարբերականը մեջբերում է ԱԶԿ ներկայացուցիչ Օմեր Չելիքի խոսքը:










































