Saturday, 06 06 2026
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

«Հանրապետական» խուճապ

Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունը, որ տեղի ունեցավ օրերս, թերևս բավական իրարանցում և խուճապային տրամադրությունն է առաջ բերելու Հանրապետական կուսակցությունում, ինչը նաև միանգամայն բնական գործընթաց կարող է լինել ոչ միայն կոնկրետ պաշտոնանկության, այլ ընդհանրապես ներիշխանական գործընթացների ֆոնին: Բանն այն է, որ այստեղ գործ չունենք ընդամենը մի մարդու պաշտոնից հեռացնելու հետ, այլ սա նկատելիորեն համակարգային որոշակի գործընթաց է, որի տրամաբանությունը ՀՀԿ մեծ մասի համար, եթե չասենք ամբողջ ՀՀԿ-ի համար, իսկապես անհասկանալի է: Այդ պարագայում բնական է, որ բոլորին սկսում է հուզել հարցը, թե ով է հաջորդը, և այդ հաջորդը ինչ պատճառերով է հայտնվելու Սերժ Սարգսյանի մկրատի տակ: Նաև շատերին է հուզում հարցը, թե Սերժ Սարգսյանի մկրատի տակ հայտնվելուց հետո որտեղ են հայտնվում այդ մարդիկ: Իսկ այստեղ արդեն պատասխանները տարբեր են` օրինակ` Գագիկ Բեգլարյանը հայտնվեց մի տեղ, Գևորգ Դանիելյանը` մեկ այլ, Մարգար Օհանյանը` բոլորովին ուրիշ տեղ, իսկ Կարեն Կարապետյանն էլ` այլ:

Հանրապետականի հետ տեղի է ունենում մի բան, որ շատ նման է ոտքի տակից հողի փախչելուն: Մյուս կողմից, դա չի կարող տեղի չունենալ, եթե նույն երևույթի հետ գործ ունի ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Հայաստանում նրա ոտքի տակից հողն ակնհայտորեն փախչում է, և նա հասկանում է, որ երկրում սոցիալ-տնտեսական և իրավաքաղաքական խորը ճգնաժամը հաղթահարելու համար պետք է բոլորովին այլ որակի հենարան գտնի, քան ՀՀԿ-ն է: Բայց Սերժ Սարգսյանը, միևնույն ժամանակ, չափազանց կախված է այդ հենարանից, թեկուզ լավ հասկանալով, որ դա ոչ այնքան իր հենարանն է, որքան, ասենք, իր տակ Ռոբերտ Քոչարյանի դրած հենարանը: Հայտնվելով այդ երկիմաստ կամ բազմիմաստ վիճակում` ներքին լրջագույն խնդիրների և նաև արտաքին բարդ մարտահրավերների ու համակարգային փոփոխության պահանջների առաջ, Սերժ Սարգսյանը չի կարող իրավիճակը ՀՀԿ-ում պահել այնպես, ինչպես կար միշտ` հանգիստ, առոք-փառոք, կուշտ ու կուռ: Մինչդեռ երբ 2006 թվականին Սերժ Սարգսյանին ընդունում էին իրենց շարքերը, իսկ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո էլ նրան հանձնում ամբողջ կուսակցությունը, հանրապետականները անկասկած հենց այդպիսի, ոչ թե այսպիսի կյանք էին սպասում: Բայց Սերժ Սարգսյանն անկարող է ապահովել այդ կյանքը` թե’ իր կառավարման ունակությունների սուբյեկտիվ, թե’ Հայաստանի ընդհանուր իրավիճակի և աշխարհաքաղաքական գործընթացների նոր տրամաբանության օբյեկտիվ պատճառներից ելնելով:

ՀՀԿ-ում խուճապը գուցե վերածվեր ինքնապաշտպանական մարտերի, եթե Սերժ Սարգսյանը շատ ավելի հստակ ներկայացներ իր մոտեցումներն ու վերաբերմունքը այսպես ասած` «մկրատի տակ մնացածների» հանդեպ, սակայն նա, ազատվելով նրանցից, միևնույն ժամանակ չի կարող վերջնականապես հրաժեշտ տալ նրանց, քանի որ ինքն էլ, թերևս, մինչև վերջ չի պատկերացնում իրավիճակի զարգացման տրամաբանությունը և չի կարող ասել, թե արդյոք վաղը կամ մյուս օրը չի ունենալու, ասենք, երևանյան բակերում գագիկ Բեգլարյանի, կամ, ասենք, նախընտրական ֆինանսատնտեսական հարցերում Տաշիրի Սամոյի` Կարեն Կարապետյանի եղբայր Սամվել Կարապետյանի փողի կարիքը: Այլ կերպ ասած` թեև ներիշխանական սուբյեկտները շատ են սկսել խանգարել Սերժ Սարգսյանին, հաճախ` բեռ լինել, մյուս կողմից նրանք իրար հետ բավական շատ թելերով են շաղկապված, և ոչ մեկի պարագայում «հրաժեշտի երեկո» տեղի չի ունենում: Մյուս կողմից, սակայն, հասկանալի է նաև, որ միգուցե Սերժ Սարգսյանը մարտավարական նկատառումներից ելնելով է, որ այդ պաշտոնյաներին չի զրկում իր մոտ վերադառնալու հույսից` նրանց ինքնաբերաբար արմատապես չտրամադրելով իր դեմ: Եվ դրանից բացի, միգուցե Սերժ Սարգսյանը նաև հենց այդ պատճառով չի փորձում հստակեցնել իրավիճակը ՀՀԿ-ում, լավ հասկանով, որ ՀՀԿ-ականների մոտ միակ զարգացած բանը դա ինքնապաշտպանական բնազդն է: Մնացյալ ամեն ինչ ՀՀԿ-ում երևի թե բութ վիճակում ու ինքնըստինքյան է, և միայն այդ բնազդն է պետք գործուն քայլերով պահել բութ վիճակում: Գուցե հենց դա էլ արվում է` չափավոր խուճապի քաղաքականության միջոցով:

Բայց այլ բան անել էլ, Սերժ Սարգսյանը երևի թե անկարող է, ու մնում է միայն իրավիճակը պահել կառավարելի քաոսի մարտավարությամբ, կամ էլ ընդամենը ցույց տալ, թե քաոսը կառավարելի է, որպեսզի որևէ մեկը չհասկանա, որ իրականում իրավիճակը վաղուց արդեն դարձել է անկառավարելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում