Monday, 20 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Առաջ, Ֆրանսիա, բայց՝ չստացվի ինչպես միշտ

Ֆրանսիական  Le Figaro հեղինակավոր պարբերականի հոդվածագիրը հայտնում է, որ Փարիզը պատրաստվում է ՄԱԿ ԱԽ ներկայացնել Լաչինի միջանցքի ապարգելափակմանն առնչվող բանաձևի նախագիծ: Եթե հոդվածագրի աղբյուրը հավաստի է, ապա տեղեկությունն իսկապես ողջունելի է: Սակայն, բուն իրողությանն իհարկե անհրաժեշտ է մոտենալ ոչ թե ողջույնի, այլ սառը դիտարկման համատեքստում, այդ առումով նկատի ունենալով կամ հիշելով ամիսներ առաջ եղած նախադեպը: Խոսքը այն հայտարարության նախագծի մասին է, որ Հայաստանի խնդրանքով ՄԱԿ ԱԽ էր ներկայացրել նույն Ֆրանսիան: Ի դեպ, այս անգամ նախաձեռնությունը դարձյալ Երևանի խնդրանքով է, թե՞ հենց Փարիզի որոշումով, պարզ չէ, սակայն բոլոր դեպքերում անկասկած է մի բան, որ պետք է «դաս քաղել» նախադեպից, որ եղավ հայտարարության պարագայում: Մասնավորապես, հիշում ենք, որ հայտարարության տեքստը բախվել էր մի քանի երկրի անհամաձայնությունների, այդ թվում առանցքայինը գուցե՝ Ռուսաստանի:

Ի վերջո, հենց Ռուսաստանի անհամաձայնության պատճառով էլ տեքստը մերժվել էր  և չէր ընդունվել, իսկ անհամաձայնության պատճառ եղել էր այն, որ Ռուսաստանին հայտարարության տեքստում չէր բավարարել փաստը, որ շոշափելի հիշատակված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, դրանից բխող ՌԴ առանձնահատուկ դերակատարման հանգամանքը: Այս առնչությամբ իհարկե կարող ենք ամենաազատ և կամայական մեկնաբանությունների և գնահատականների ենթարկել ՌԴ դիրքորոշումը, որը փաստացի բերել է հայտարարության տապալման, սակայն կա տապալման փաստը: Իսկ Հայաստանին ու Արցախին թերևս պետք է քաղաքական-դիվանագիտական արդյունք, այլ ոչ թե Ռուսաստանի «դիմակը պատռելու» մի հերթական առիթ, առավել ևս, որ Ռուսաստանի «դիմակի» առումով վաղուց այլևս «պատռելու» բան գրեթե չի էլ մնացել:

Բուն խնդիրը այն է, թե Հայաստանը ի՞նչ արդյունք կստանա ՄԱԿ ԱԽ հարթակում, որովհետև, եթե որևէ նախաձեռնություն հանգում է ընդամենը Ռուսաստանի «դիմակազերծմանը», ապա դա ավելի շուտ արդյունք է բոլոր այն դերակատարների համար, որոնք հակամարտության մեջ են Ռուսաստանի հետ, այլ ոչ Հայաստանի ու Արցախի՝ որոնք անհավասար հակամարտության մեջ են Բաքվի հետ և այդ հակամարտության թե ռազմա-քաղաքական, թե մարդասիրական աղետալի ռիսկերը չեզոքացնելու համար էլ ակնկալում են միջազգային դերակատարների գործուն մասնակցություն ու աջակցություն: Հետևաբար, ՄԱԿ ԱԽ բաանաձևի նախագիծ ներկայացնելիս, Ֆրանսիան թերևս պետք է բավարար տնային աշխատանք կատարի առնվազն հինգ մշտական անդամների շրջանում այդ նախաձեռնության ընդունելիության բավականին բարձր հավանականություն և նախադրյալ ձևավորելու համար: Այլապես, նախաձեռնությունը կամա, թե ակամա կվերածվի ՄԱԿ մշտական հնգյակի դերակատարների միջև հարաբերություններ պարզելու մի հերթական դրվագի, որը ոչ միայն գործնական օգտակարություն չի ունենա Հայաստանի ու Արցախի համար, այլ ըստ էության կարող է դառնա Ադրբեջանի հանդգնության նոր լիցք: Դա չպետք է թույլ տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում