Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգ»-ին հաղթանակ պարգևած Գևորգ Ղազարյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հավաքականի հաջող ելույթները դրական լիցքեր են հաղորդել թե՛ իրեն, թե՛ Մարկոսին:
– Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք այս հանդիպմանը: Իմ գործը գոլեր խփելն է, որոնք պետք է միավորներ բերեն «Մետալուրգ»-ին:
– «Մետալուրգ»-ի հաղթանակն օրինաչա՞փ էր:
– Իհարկե, դժվար հանդիպում էր մեզ համար: 3 միավորը շատ կարևոր էր:
– Ի՞նչ էիր մտածում, երբ Տրաուրեն ու Դիմիտրովը նպաստավոր դիրքերից չգրավեցին մրցակցի դարպասը:
– Հարկավոր էր շատ ուշադիր վերաբերվել այդ հնարավորություններին: Փառք Աստծո, որ մենք սառնասիրտ գտնվեցինք մեր դարպասի մոտ, իսկ հետո օգտագործեցինք մեր հնարավորությունը:
– Ի՞նչ թեմայով էին «Օբոլոն»-ի խաղացողները վիճում մրցավարի հետ քո գոլ խփլու ժամանակ:
– Նրանք կարծում էին, որ ես խաղից դուրս վիճակում էի, բայց փոխանցումը եկավ «Օբոլոն»-ի ֆուտբոլիստից: Խաղից դուրս վիճակ չկար:
– Գևորգ, ո՞վ էր քեզ զանգահարել խաղից հետո:
– Հայրս: Հանդիպումը հեռուստացույցով էր դիտել: Նա ինձ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ:
– Հայաստանի հավաքականի հաղթական հանդիպումները դրական լիցքեր հաղորդեցի՞ն քեզ:
– Չափազանց շատ, և՛ ինձ, և՛ Մարկոսին:
– Խաղի վերջում դժվա՞ր էր:
– Այո, թե՛ մենք, թե՛ մրցակիցը հոգնել էինք, բայց մեզ հաջողվեց հասնել դրական արդյունքի:
– «Մետալուրգ»-ի խաղում նախորդ հանդիպումների համեմատ դրական փոփոխություն նկատեցի՞ր:
– Այո, մենք շատ հարցերում բարելավել ենք մեր խաղը: Կարծում եմ` մեր երկրպագուները մեզնից ավելի լավ խաղ ակնկալելու իրավունք ունեն:








































