Տուվայում կալանավայրից փախել է «օրենքով գող», ազգությամբ վրացի Դավիթ Էդիշերաշվիլին: Մոտ ժամանակներս նա պետք է արտաքսվեր երկրից: Այս մասին հաղորդում է PrimeCrime կայքը:
34-ամյա Էդիշերաշվիլին, որն առավել հայտնի է Բագոր և Դաթո Թբիլիսկի մականուններով, փախել է Կիզիլ քաղաքի բաշխիչ կալանավայրից: Նա փախուստի է դիմել դեռ օգոստոսի 25-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր: PrimeCrime-ի տեղեկութոյւններով` վրացուն անընդհատ տեղափոխել են բանտից բանտ: 2003 թ. նա մեղավոր էր ճանաչվել մի շարք հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում` ավազակային հարձակումներ, որի համար դատապարտվել էր 8.5 տարվա ազատազրկման:
2011 թ. օգոստոսի 2-ին նա ազատ էր արձակվել, սակայն հենց բանտի մուտքի մոտ ձերբակալվել էր նորից՝ Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացության օրենքները խախտելու համար, որից հետո որոշում էր կայացվել երկրից արտաքսման վերաբերյալ:









































