Ասիայի բորսաները աճուրդի բացմանը ընկել են 0.03-3.03%-ի սահմաններում,- վկայում են բորսային տվյալները:
Տոկիոյի բորսայում ճապոնական առաջատար Nikkei 225 ինդեքսը աճուրդի բացման առաջին րոպեներին կտրուկ իջել է 2.24%-ով, մինչև 8541.52 նիշ:
Հարավկորեական KOSPI ինդեքսը իջել է 1.825%-ով` հասնելով 1846.64 նիշի:
Հոնկոնգի Hang Seng ինդեքսը ընկել է 3.03%-ով` հասնելով 19264.68 նիշի:
Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ինդեքսը իջել է 0.03%` կազմելով 2506.97 նիշ:










































