Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 1923 Turk-Grup հորջորջված թուրք հաքերների խումբը հարձակումներ է կազմակերպել Իսրայելի և եվրոպական երկրների 14,000 կայքերի վրա։
Այդ կայքերի գլխավոր էջում նրանք պատկերել են ձեռքերն արյան մեջ թաթախած իսրայելցի զինվորներին՝ նշելով «թող Իսրայելը ներողություն խնդրի», «թող Նեթանյահուն ներողություն խնդրի» խորագրով գրառումներ։
Նշվում է, որ ավելի վաղ թուրք հաքերներն 8 ժամով անգործունակ են դարձրել Իսրայելի ԱԳՆ-ի կայքը։










































