Թուրքիան հետաքրքիր դերում է հայտնվել՝ Արևմուտք-ՌԴ առճակատման պայմաններում գործակցության հիմնական խողովակն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Մինասյանի խոսքով՝ Արևմուտքը յուրահատուկ ձևով օգտագործում է Թուրքիային․ «Ինչքան էլ Էրդողանը փորձի ինքնուրույն քաղաքականություն վարել, միևնույն է սահմանափակված է: Թուրքիայի գործողությունները տարածաշրջանում Արևմուտքի կողմից կխրախուսվեն»:






































