Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ով է «Հանրապետություն» կուսակցության ցուցակի երկրորդ համարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Էդուարդ Մադաթյանի եղբորորդին՝ Սարգիս Մադաթյանը:

Վերջինս «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարն է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց նրա հորեղբայրը՝ Էդուարդ Մադաթյանն է միջնորդել Արամ Սարգսյանի մոտ, որպեսզի նրան ընդգրկի կուսակցության նախընտրական ցուցակում:

Մեր տեղեկություններով՝ Էդուարդ Մադաթյանն էլ, որպես շնորհակալություն, իր վրա է վերցրել «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավի հետ կապված ողջ ֆինանսական ծախսը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը այս առիթով ասաց.

«Սարգիս Մադաթյանն արդեն 1 տարուց ավել է՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ է, միջնորդելու կարիք չունի, նա կայացած և ինքնուրույն մարդ է:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, «Հանրապետություն» կուսակցությունը ֆինանսավորման կարիք չունի. եթե որևէ խնդիր էլ լինում է, դրամահավաքների և ընկերների օժանդակությամբ է ընտրություններին մասնակցում, ինչպես մյուս բոլոր ընտրություններին է մասնակցել: Այս տարի, ավելին ասեմ, պետական ֆինանսավորում ունի կուսակցությունը, ուստի ֆինանսավորման խնդիր չունի: Սարգիս Մադաթյանն էլ, ինչպես մեզանից ցանկացածը, իր ցանկության դեպքում ֆինանսական աջակցություն տրամադրում է, բայց Էդուարդ Մադաթյանը որևէ կերպ չի խառնվում ֆինանսական հարցերին»»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում