Saturday, 27 06 2026
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել

ԲՏԱ նախարարը «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցների հետ խոսել է տիեզերական տեխնոլոգիաների՝ Հայաստանի համար կարևորության մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Տիեզերական ճամբար 2023» (#SpaceCamp2023) գիտակրթական ծրագրի մասնակից ճամբարականներին: Ինչպես տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Խաչատրյանը «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցների հետ խոսել է տիեզերական տեխնոլոգիաների՝ Հայաստանի համար կարևորության մասին, նշել, որ Հայաստանի առաջընթացը կապվում է գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ:

Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է հայկական առաջին արբանյակին, տիեզերական գործունեության ոլորտի մասնագետների պահանջարկին, ԱԹՍ-ներից արված լուսանկարների վերծանմամբ և մշակմամբ զբաղվող մասնագետների անհրաժեշտությանը։ Նախարարը վստահ է, որ հենց «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցներն են վաղն արդեն համալրելու Հայաստանի համար այդքան պահանջարկ ունեցող մասնագետների շարքերը։

Հանդիպման ընթացքում ճամբարականները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին տիեզերական գործունեության, արբանյակաշինության, նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, մի շարք այլ թեմաների շուրջ։ Ծավալված քննարկման ընթացքում ճամբարականները նաև կարծիքներ ու նկատառումներ են ներկայացրել Հայաստանի տիեզերական ապագայի մասին, պատմել իրենց նպատակների, գաղափարների ու ծրագրերի մասին, անդրադարձել տիեզերքին վերաբերող թեմաների։

Այնուհետև նախարարը շրջել է ճամբարի աշխատարաններում, որտեղ մասնակիցները թիմերի բաժանված պրակտիկ աշխատանքներ են կատարել։

Ճամբարականները նախարարին են ներկայացրել արդեն իրականացված աշխատանքների արդյունքները՝ ԱԹՍ-ներով իրենց կողմից կատարված լուսանկարների, արբանյակներից ստացած օպերատիվ և արխիվային տվյալների մշակումները, վերլուծությունները, եզրակացություններն ու առաջարկությունները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը օգոստոսի 6-12-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանում իրականացնում է «Տիեզերական ճամբար 2023» (#SpaceCamp2023) գիտակրթական ծրագիրը։

Արդեն 3-րդ տարին անցկացվող գիտակրթական ճամբարն այս տարի աննախադեպ էր դիմումների քանակով։ Մասնակցության դիմում ներկայացրած 1029 պատանիներից, թեստային առաջադրանքի արդյունքներով, ընտրվել են առավելագույն միավորներ հավաքած 107-ը։

Ճամբարային 7 օրերի ընթացքում «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցների համար անցկացվում են դասախոսություններ և գործնական աշխատանքներ աստղագիտության, երկրի հեռակա դիտարկման տեխնոլոգիաների, երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, արբանյակների կառուցվածքի, ենթահամակարգերի վերաբերյալ։

Դասախոսություններից և ոլորտային աշխատաժողովներից բացի, ճամբարականների համար անցկացվում են արշավներ, ազգային պարերի ուսուցում, ֆիլմերի դիտում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում