Monday, 22 06 2026
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

ՀԱԿ հաջորդ հանրահավաքն ավելի արդյունավետ կլինի. Հ. Մելիք- Շահնազարյան

ՀԱԿ հաջորդ հանրահավաքն ավելի արդյունավետ կլինի: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում կանխատեսեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` խոսելով սեպտեմբերի 9-ի ՀԱԿ հանրահավաքի մասին:

«Ուրբաթ օրը կայացած հանրահավաքի ամենահիմնական պատճառն այն էր, որ ՀԱԿ-ը բացատրեց այն ընդմիջումը, որը տեղի ունեցավ, և որի ընթացքում քաղաքական նոր զարգացումներ եղան, մասնավորապես՝ ՀԱԿ-իշխանական կոալիցիա երկխոսությունը»,- մեկնաբանեց քաղաքագետը:

Նրա կարծիքով`հասարակության շրջանում ինչ-որ սպասողական իրավիճակ էր: «Հասարակությունը իրավիճակի փոփոխության ակնկալիք ուներ. հույս ուներ հանրահավաքում տեսնել այն իրադարձությունների արդյունքը, որոնք տեղի ունեցան ամառվա ընթացքում: Բայց եթե դիտարկենք հանրահավաքի պարունակությունը, ապա պետք է ասեմ, որ տարբերությունը բովանդակային առումով շատ չէր գարնան և ամառվա հանրահավաքների շարքից»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը` կարծիք հայտնելով, որ այս անգամ գուցե որոշ չափով հուսախաբ եղան մարդիկ, որովհետև նորություններ չեղան:

Քաղաքագետի փաստմամբ` հիմնական շեշտադրումները դրվեցին հոգեբանական զարգացումների վրա` կապված բանակում տեղի ունեցած սպանությունների հետ, և կարծես իրավիճակային փոփոխություն, այնուամենայնիվ, չեղավ:

Անդրադառնալով քաղաքական հետագա զարգացումներին` Հ. Մելիք-Շահնազարյանը նշեց, որ նախընտրական շրջան է և պետք է քաղաքական ուժերը ջանք չխնայեն հնարավորինս շատ ընտրազանգված իրենց կողմը գրավելու համար: «Պարզ է, որ բոլորը կակտիվացնեն իրենց քարոզչությունը նաև, կոպիտ ասած, ոչ արդար քարոզչության միջոցներով, և կզգացվի այդ քաղաքական պայքարի շունչը»,- ասաց քաղաքագետը` դժվարանալով կանխատեսումներ անել, թե որ ուղղությամբ կընթանան քաղաքական զարգացումները:

«Մինչ օրս շատ ակտիվ գործում է միայն ընդդիմությունը, այնինչ իշխանական ուժերը կածես թե վաղ են համարում պայքարի մեջ մտնել, բայց այնուամենայնիվ ինձ համար հետաքրքիր է, թե հետագայում ինչ կլինի՝ թե՛ հանրապետականների դիրքորոշումը, թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահվածքը, որի դիրքորոշումից, իմ կարծիքով, շատ բան պարզ կլինի քաղաքական զարգացումների համար»,- իր խոսքը եզրափակեց քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում