Հայաստանը գնում է ռեգիոնալիզացման քաղաքականության, որը լրջագույն խնդիրներ է հարուցելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Ըստ Գևորգյանի` հայկական կողմը չունի քաղաքական դիրքորոշում. ոչ մի ուժային կենտրոն մեզ համար դիրքորոշում չի ձևակերպելու. «Հայաստանը չի ձևակերպում Ռուսաստանի համար այն գինը, որ Արցախը փոխանցվի Ադրբեջանին: Արցախից հեռանալու դեպքում ռուսների ազդեցությունը Հայաստանի վրա ոչ թե թուլանալու է, այլ հակառակը»:








































