Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ արել է այլընտրանքային օրակարգ ստեղծելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Վահրամ Հովյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը երկու ռազմավարական պլան ունի՝ շարունակել ՀՀ շրջափակումը և իրենց պայմաններով խաղաղության պայմանագիր․ «Հայաստանը կարող է Արցախի հարցով որոշ զիջումների գնալ, բայց Զանգեզուրի միջանցքի հարցում վճռական է: Պատրանքներ չպետք է ունենալ․ Բաքուն տապալելու է բոլոր գործընթացները ու անընդհատ կդիմի սադրանքների»: Քաղաքագետը կարծում է, որ չնայած Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար անբարենպաստ սցենարներ են ուրվագծվում, այնուամենայնիվ կա մի լուսավոր կետ․ «Երկխոսության համար միջազգային հանրության մոտ կա կոնսենսուս, որը շանս է Արցախի ինքնորոշման իրավունքի համար»:










































