Monday, 22 06 2026
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները

Բացառիկ հարցազրույց ոչնչի մասին

Արցախի նախագահի բացառիկ հարցազրույցը, որ սպասված էր իր անկեղծության «ազդարարումով», գործնականում ավելի շատ ազդարարեց այն քաղաքական մտքի ճգնաժամը, որ առկա է Արցախի քաղաքական վերնախավում: Իհարկե, պետք է նկատել, որ քաղաքական մտքի ճգնաժամը բնորոշ է ոչ միայն արցախյան, այլ նաև հայաստանյան հասարակական-քաղաքական վերնախավին, բայց դրանից իհարկե չի թեթևանում այն պատասխանատվությունը, որ Արցախի ժողովրդի առաջ ունի արցախյան վերնախավը: Այդ պատասխանատվությունը չի թեթևանում նաև հանգամանքից, որ Արցախում քաղաքական մտքի ճգնաժամը ունի խորը արմատներ և «սերում» է Հայաստանում հաստատված կառավարման քրեաօլիգարխիկ բնույթ և կառուցվածքն ունեցող համակարգից, որի տրամաբանությունը ենթադրում էր ոչ թե քաղաքական սուբյեկտ Արցախ, այլ՝ համակարգային կցորդ: Արցախի շուրջ ներկայիս ծանրագույն իրավիճակը ըստ էության այն քարն է, որ ծակվել է կաթիլ առ կաթիլ՝ տարիների այդ իրողություններից: Բայց, կրկնեմ, որ այդ ամենը որևէ կերպ ներկայումս չի նվազեցնում պատասխանատվությունը, որ ունեն թե Հայաստանի, թե Արցախի կառավարող և ընդհանրապես հասարակական-քաղաքական միջավայրը ձևավորող վերնախավերը:

Արայիկ Հարությունյանի հարցազրույցը գործնականում չմատուցեց հանրությանը որևէ նոր բան, բացի իհարկե գուցե փոքր ինչ ավելի բաց ձևակերպումներից, մասնավորապես այն մասին, որ կարծես թե կա Արցախն Ադրբեջանի դեմ մենակ թողնելու մի «կոնսենսուս»: Առնվազն ներկայիս ռեժիմում դա բավականին նկատելի է: Ասել, թե որևէ մեկը ունի Արցախի հանդեպ հատուկ դիտավորություն, իհարկե կլինի միամտություն: Պարզապես, այդպես է դասավորվել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն ու նաև շահերը, որ ունեն տարբեր դերակատարներ, որոնք միմյանց հետ պայքարում են համաշշխարհային ազդեցության համար և այդ պայքարը այսօր բոլորովին նպատակահարմար չի դարձնում Արցախի ճակատագրի համար Ադրբեջանի, ըստ այդմ նաև Թուրքիայի հետ որևէ էական հակադրության կամ կոնֆլիկտի մեջ մտնելը: Եվ սրամով իսկ ձևավորվում է «կոնսենսուսը»:

Բայց, դա իրողություն է, որը «քանդելն» էլ հայկական քաղաքական մտքի, Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավերի, նաև հասարակական-քաղաքական օրգանիզմի խնդիրն է, առաջադրանքը: Դա շատ բարդ առաջադրանք է, չափազանց ծանր, գերջանք, ուժերի և մտքի գերլարում պահանջող: Բայց, այդ առումով շատ ավելի արդյունավետ և կարևոր կլիներ, եթե Արցախի նախագահի հարցազրույցը իր բովանդակային առումով արտացոլեր այդ խնդիրն ու պարունակեր դրա լուծմանը, կամ դրա սպասարկմանն ուղղված բովանդակային ուղենիշներ, արցախյան խնդրի միջազգային իրավա-քաղաքական ասպեկտների համատեքստում: Հռչակագրային արձանագրումները անշուշտ կարևոր են, սակայն բացառիիկ հարցազրույցները թերևս պետք է բացառիկ դառնան ասելիքով, և բովանդակային, հասցեական, իրավա-քաղաքական ասելիքով: Այդ հարցազրույցը բացի Արցախի հանրության հետ խոսակցության հարթակ լինելուց, պետք է ծառայեր նաև խոսակցության հարթակ միջազգային դերակատարների հետ: Ավելին, այստեղ թերևս պետք է առաջնային լիներ հենց այդ նպատակը, որովհետև Արցախի նախագահը արցախյան հանրության հետ խոսելու համար թերևս ունի բազմաթիվ այլ ձևաչափերի հնարավորություն: Մինչդեռ, տպավորություն էր, որ Արայիկ Հարությունյանին բացառիկ հարցազրույցի ձևաչափում առավել հետաքրքրում էր ստեղծված իրողությունների համատեքստում սեփական պատասխանատվությունն առավելագույնս «մաքրելը», ներարցախյան իրողություններում անձնական դիմակայունությունը բարձրացնելու նկատառումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում