ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը տեսակետ ձևավորող ելույթ չէր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը` ընդգծելով, որ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը իրավիճակը գնահատելու թերի կարողունակության արտացոլում էր:
Մելիքյանի գնահատմամբ` Հայաստանը զլանում է արտաքին քաղաքականություն վարել:
Մելիքյանի խոսքով` Արցախն այսօր պետք է գործի շատ բաց, գործընկերների ճակատին ասի իրականությունը. «Արցախը պետք է ձևավորի սեփական տեսլականը այսօրվա ու վաղվա հետ կապված: Ով ուզում է լինի, Արցախի համար կա Արցախի պետականություն ու ԱՀ: Արցախի պետականությունից հրաժարվելը պատերազմի համար ուղիղ ճանապարհ է, էթնիկ զտում»:









































