Երկրի առաջին դեմքի և դեմքերի հետ տեղի ունեցող ասուլիսները պետք է գտնվեն իրենց բարձրության վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Ըստ իրավապաշտպանի՝ ձևավորվել է մի ավանդույթ, որ պաշտոնյաները գալիս են ոչ թե հարցերին պատասխանելու, այլ կռիվ անելու․ «Ողջունելի չէ, որ իշխանությանը քննադատելիս թիրախավորվում են լրագրողները: Լրագրողը իրականության կրողն է»: Հարությունյանի խոսքով՝ հետպատերազմական մթնոլորտը թույլ չի տալիս լավը տեսնել․ «Իշխանությունը 2018-ին եկել է խոստումներով և դրա հիման վրա ենք մեր ուսերի վրա նրանց բերել: Յուրաքանչյուր հաջորդ ընտրություն իշխանության համար քննություն է»:









































