Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ սրճարաններում շարունակում են ծխել: Նա պարզաբանում պահանջեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարանից։
Նախարարն էլ ասաց, թե վիճակն, իրոք, մտահոգիչ է։
«2023 թվականի հունվարի 1-ից մինչև այսօր ընդհանուր կազմվել է 7 հազար 186 վարչական արձանագրություն, այս շաբաթվա ընթացքում կազմվել է 31 արձանագրություն»,- ասաց նա։
Ղազարյանի խոսքով՝ 352 պաշտոնատար անձի նկատմամբ նույնպես վարչական արձանագրություն է կազմվել, այս շաբաթվա մեջ՝ 15։ «Պարոն վարչապետ, ամեն ինչ կանենք, որ ունենանք դրական արդյունքներ»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց՝ իրենց նպատակը տուգանքներ գրելը չէ, նպատակն այն է, որ մարդիկ չծխեն։ «Պատասխանատվությունը պետք է դնենք նաև սեփականատերերի ու աշխատողների վրա, որ նրանք թույլ չտան ծխել»,- ասաց նա։








































