Արցախում խաղաղ ակցիա է նախապատրաստվում դեպի Հակարի կամուրջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հյատնեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը:
Օսիպյանի խոսքով` հազարավոր արցախցիներ խաղաղ երթի միջոցով կհասնեն Հակարի կամուրջ. «Մենք պետք է դառնանք անզեն կազմակերպված զորք ու շարժվենք Հակարի կամուրջ: Անվտանգության հարցեր կան, բայց ի լուր աշխարհի հայտնում ենք` դեպի Հակարի կամուրջ խաղաղ ակցիա է լինելու: Այնքան ենք մնալու Հակարի կամրջի մոտ, մինչև մեր հարցերը լուծվեն»:








































