Սփյուռքի չորրորդ սերունդը կապված չէ Հայաստանի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան, Միչիգանի համալսարանի դասախոս Վահե Սահակյանը:
Սահակյանի խոսքով`սերունդների առումով Հայաստանն ու Սփյուռքը խնդիրների են բախվում. «Սփյուռքի չորրորդ, հինգերորդ սերնդին պետք է բացատրել՝ ինչ կա Հայաստանում:Սփյուռքում մեծ զանգված մոտ ինքնության խնդիր կա, այստեղ մեծ անելիք ունենք: Սփյուռքի մասին պատկերացումը կենացների մակարդակի է, Սփյուռքը ուսումնասիրման կարիք ունի: Սփյուռքը իրականության մեջ երբեք էլ միասնական չի եղել»:









































