Նիգերը վերաբացել է ցամաքային և օդային սահմանները հարևան հինգ երկրների հետ։ Այս մասին հաղորդում է France24-ը։
Երկրի սահմանները փակ էին նախագահ Մոհամեդ Բազումի պաշտոնանկությանը և նրա պահակախմբի կողմից իրականացված հեղաշրջմանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում։
«Այսօրվանից վերաբացվել են Ալժիրի, Բուրկինա Ֆասոյի, Լիբիայի, Մալիի և Չադի հետ ցամաքային ու օդային սահմանները», – ասել է զինվորականներից մեկը Նիգերի ազգային հեռուստատեսության եթերում։
France24-ը նշում է, որ հայտարարությունն արվել է ֆրանսիական առաջին տարհանման չվերթից մի քանի ժամ անց։









































