Ռուսաստանի թուլացումը թույլ է տալիս Կովկասի երկրներին, մասնավորապես Հայաստանին և Վրաստանին, դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքականությունը։ «Առաջին լրատվական»ի հետ զրույցում նշեց ուկրաինացի միջազգայնագետ Իլյա Կուսան: Կուսայի խոսքով՝ Ռուսաստանի դերի նվազումը լավ շանս է Երևանի համար բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու համար:









































