Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրներին առաջարկել է խզել դիվանագիտական հարաբերություններն այն պետությունների հետ, որոնցում կրկնվում են Ղուրանի պղծման ակցիաները։ Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Առաջարկել եմ միջազգային քրեական պատասխանատվություն սահմանել այդ գործողությունների համար, ԻՀԿ-ի պատվիրակություններ ուղարկել այդ երկու երկրներ (խմբ․՝ Շվեդիա և Դանիա), խստորեն պատժել մեղավորներին, իսկ (ակցիաները) կրկնվելու դեպքում՝ իջեցնել դիվանագիտական հարաբերությունների (մակարդակը) կամ խզել դրանք, սահմանել ապրանքների գնման էմբարգո», – գրել է նախարարը Twitter-ում։