Համաժողովի միջոցով փորձում ենք Սփյուռքի երիտասարդներին ներգրավել հայաստանյան գործընթացներում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանի խոսքով՝ համաժողովի ավարտից հետո ավելի սթափ կխոսենք արդյունքների ու համաժողովի շարունակականության մասին․ «Երիտասարդները մարմնավորում են մեր ապագան, որակապես տարբերվում են ավագ սերնդից: Երիտասարդները մեզանից լավն են, մեր պետության ապագան նրանց ձեռքում շատ ավելի լավը կլինի»: