Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաստատում է, որ Բրատիսլավայում ԼՂ ներկայացուցիչների հետ բանակցություններից հրաժարվել է Ադրբեջանը։
Անուղղակիորեն որպես պատճառ է մատնանշվում այն, որ Իլհամ Ալիևը 2 անգամ հրավիրել է ԼՂ ներկայացուցիչներին բանակցությունների, ինչից նրանք հրաժարվել են։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 1-ին Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն երկու օր առաջ Ադրբեջանը հրաժարվել է հանդիպումից՝ առանց պատճառաբանության։