Նիգերիայի Ջոս քաղաքում այսօր բախումներ են գրանցվել` կրոնական և էթնիկական հողի վրա, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 13 մարդ: Անցած շաբաթ համանման բախումների ժամանակ զոհվել էր մոտ 100 մարդ. հայտնում է BBC-ն:
Նիգերիայում քրիստոնյաների և մուսուլմանների միջև բախումները սովորական բնույթ են կրում: Աֆրիկյան այս երկրում գործում են իսլամիստական ռազմականացված խմբավորումներ, որոնց նպատակը Նիգերիայում շարիաթի հիման վրա պետության ստեղծումն է, ինչին կտրուկ դեմ են քրիստոնյաները: Ծայրահեղականների գաղափարախոսության հիմքում ընկած է արևմտյան քաղաքակրթության ցանկացած տարրի արգելման կոնցեպտը:









































